Գլխավոր էջ Նորություններ Իրազեկման միջոցառում՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման մասին

Իրազեկման միջոցառում՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման մասին

1169
0
???????????????????????

Միքայելյան համալսարանական հիվանդանոցում անցկացվեց իրազեկման միջոցառում՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և հակաբիոտիկների պատշաճ կիրառման մասին:

ՀՀ բուժքույրերի ասոցիացիայի նախագահ Գեղանուշ Ստեփանյանը նշեց, որ միջոցառման թեման արդիական է, քանի որ այն ոչ միայն թույլ է տալիս խուսափել ներհիվանդանոցային վարակներից, այլև հակաբիոտիկների մասին ավելացնել ունեցած գիտելիքները:

«Սա մեր ասոցիացիայի կողմից անցկացվող հերթական միջոցառումներից է, որին ներկա են Երևանի և Հայաստանի տարբեր մարզկենտրոնների բուժքույրերը: Նպատակն է ևս մեկ անգամ իրազեկել բուժքույրերին՝ պահպանել հակաբիոտիկների արդյունավետությունը»,-նշեց նա՝ հավելելով, որ ասոցիացիայի կողմից նման միջոցառումները շարունակական են լինելու, քանի որ բուժքույրերի շրջանում գնալով ավելի է մեծանում հետաքրքրությունը նման միջոցառումների հանդեպ:

ՀՀ ԱՆ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության ազգային պատասխանատու, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս Քրիստինե Գյուրջյանը նշեց, որ ներհիվանդանոցային վարակի կանխարգելման գործում բուժքույրերի դերը բավականին մեծ է:

«Հակաբիոտիկները հզոր քիմիական «զենքեր» են, որոնք մարդկությանը թույլ են տվել պայքարել վարակիչ հիվանդությունների դեմ: Դրանց շնորհիվ մարդու կյանքի միջին տևողությունը 10 տարով ավելացել է: Սակայն զանգվածային և ոչ ճիշտ օգտագործումը ձևավորում է դեղակայուն մանրէներ, որոնք ազդում են ախտածին մանրէի վրա և հակաբիոտիկները սկսում են այլևս ազդեցություն չունենալ»,-ասաց նա:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկողության կանխարգելման ազգային կենտրոնի, ներհիվանդանոցային վարակիների, համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելյա Աբովյանն էլ իր հերթին նշեց, որ հակամանրէային դեղերն օրգանիզմում ձեռք բերելով կայունություն կարող են բավական լուրջ խնդիրներ առաջացնել՝ խոչընդոտելով բուժման ընթացքին:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ