Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանը պատրաստ է ԵՏՄ գործընկերներին փոխանցել համավարակի դեմ պայքարի փորձը. Միշուստին

Ռուսաստանը պատրաստ է ԵՏՄ գործընկերներին փոխանցել համավարակի դեմ պայքարի փորձը. Միշուստին

474
0

Ռուսաստանը պատրաստ է ԵՏՄ գործընկերներին փոխանցել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի փորձը եւ «հնգյակի» շրջանակում փոխգործակցության մեխանիզմներ է նախատեսում, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ: Սա COVID-19 համավարակի պատճառով երկարատեւ ընդմիջումից հետո առաջին առերես հանդիպումն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանը գործնական առումով պատրաստ է փոխանցել համավարակի դեմ պայքարի փորձը, մենք ակտիվորեն օգնում ենք մեր գործընկերներին եւ «հնգյակի» շրջանակում փոխգործակցության մեխանիզմներ ենք նախատեսում: Մասնավորապես խոսքը վերաբերում է բուժաշխատողների եւ սանիտարահամաճարակային աշխատողների որակավորման բարձրացմանը, կշարունակենք նաեւ փոխանցել կորոնավիրուսի ախտորոշման համար թեստ-համակարգեր, ռեագենտներ եւ ջերմաչափման չշփվող սարքեր»,- ասել է Միշուստինը:

Սրան նախորդած նեղ կազմով նիստը տեւել է չորս ժամ՝ նախատեսված երկուսի փոխարեն: Միշուստինը նաեւ շնորհակալություն է հայտնել բելառուս գործընկերներին ԵՏՄ Միջկառավարական խորհրդի նիստի կազմակեպման համար:

«Սա, իհարկե, նաեւ այն բանի վկայությունն է, որ կորոնավիրուսային ինֆեկցիան, որին բախվել են մեր բոլոր երկրները, աստիճանաբար անկման է գնում, բայց դրա դեմ եւ դրա տարածման դեմ պայքարը շարունակվում է եւ, իհարկե, պահանջում է մեր ջանքերի միավորում»,- նշել է ՌԴ վարչապետը:

Նրա խոսքով՝ այս կապակցությամբ կարեւոր է համալիր ծրագրի ընդունումը, որը նպատակաուղղված է Միության պետությունների տարածքներում կորոնավիրուսի եւ այլ ինֆեկցիոն հիվանդությունների տարածման կանխարգելմանը: «Այս բարդ ժամանակաշրջանում ԵՏՄ-ն ապացուցել է նոր մարտահրավերներին օպերատիվորեն արձագանքելու իր ունակությունը»,- շեշտել է Միշուստինը:

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-իվ: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: 2020 թվականից ԵՄ մարմիններում նախագահում է Բելառուսը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ