Գլխավոր էջ Uncategorized Ստեղծվել է հայալեզու տեղեկատվական հարթակ կորոնավիրուսի վերաբերյալ

Ստեղծվել է հայալեզու տեղեկատվական հարթակ կորոնավիրուսի վերաբերյալ

1030
0

Առողջապահության ազգային ինստիտուտի, «Բժշկական կամավոր միություն ընդդեմ ԿՈՎԻԴ-19» ՀԿ-ի և «Հայկական բժշկական ալյանսի» համատեղ ջանքերով ստեղծվել է նոր տեղեկատվական հարթակ՝ http://www.covidprotocols.am/ կայքը:

Կայքում զետեղված է Հարվարդի Brigham and Women’s hospital-ի մշակած ուղեցույցի հայերեն թարգմանությունը՝ «Կովիդի» կլինիկական ընթացքից մինչև նեղ մասնագիտական ոլորտներ՝ սրտաբանություն, նյարդաբանություն, գաստրոէնտերոլոգիա, վիրաբուժություն և այլն: Կայքում նաև ներկայացված են Հայաստանի բժշկական միությունների և ասոցիացիաների կողմից մշակված գործելակարգեր և ուղեցույցներ, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

Կայքում առկա նյութերը պարբերաբար խմբագրվում են՝ համապատասխանելու վերջին թարմացումներին, բաժինները համալրվում են նոր տեղեկատվությամբ և ուսուցողական նյութերով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ