Գլխավոր էջ Նորություններ Ալերգիկ ռեակցիաներ. ախտանշաններն ու կանխարգելումը

Ալերգիկ ռեակցիաներ. ախտանշաններն ու կանխարգելումը

1058
0

Ալերգիան այսօր ամբողջ աշխարհում առողջապահական, բժշկական արդիական խնդիրներից է համարվում:

Ամենաարդիական ալերգոլոգիական խնդիրներից են անաֆիլաքսիան, անգիոայտուցները, քանի որ նրանք կյանքին վտանգ են սպառնում և պահանջում են արագ և գրագետ միջամտություն: Դեղով պայմանավորված ծանր ալերգիկ ռեակցիաները ևս հանդիսանում են լուրջ խնդիր, դրանց դրսևորումները բազմազան են և հաճախ շփոթում են ինֆեկցիոն և այլ մաշկային հիվանդությունների հետ:

Ախտանիշներ

Ախտանիշները բազմազան են: Հիմնականում առաջանում են մաշկային ցանավորումներ, քոր, այտուցներ: Գարնանը և աշնանը գերակշռում են սեզոնային ալերգիկ ռինիտի ախտանիշները՝ քթահոսություն, հազ, փռշտոց, արցունքահոսություն:

Կանխարգելում

Ալերգիայի երաշխավորված կանխարգելումը` հայտնի ալերգենի հետ կոնտակտի բացառումն է, եթե խոսքը վերաբերվում է դեղորայքին, սննդին, կոնտակտային ալերգեններին՝ օրինակ մետաղներին, կոսմետիկ հարդարման միջոցներին և այլն:

Իսկ վաղ մանկական տարիքում` կրծքով կերակրման խրախուսումն է , որը ճիշտ է կանխարգելիչ հատկություններ չունի, բայց հետաձգում է ալերգիկ դրսևորումների՝ օրինակ ատոպիկ դերմատիտի մեկնարկը: Օգտակար է նաև վաղ մանկական տարիքից տնային կենդանիների հետ շփումը, քանի որ ապացուցված է, որ այն իջեցնում է որոշ ալերգիկ հիվանդությունների (բրոնխային ասթմա, ալերգիկ ռինիտ) զարգացման հավանականությունը:

Բուժում

Ալերգիայի բուժումն իր մեջ ներառում է սիմպտոմատիկ դեղորայքային բուժումը, և պաթոգենետիկ բուժում` սպեցիֆիկ իմունոթերապիան, որոնք պետք է իրականացվեն մասնագիտացված ալերգոլոգիական բաժանմունքում:

Ալերգիաներից հնարավորինս ձերբազատվելու համար անհրաժեշտ է լինել իրազեկված, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմել ալերգոլոգին և ստանալ մասնագիտական խորհուրդ կամ բուժում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ