Գլխավոր էջ Նորություններ «Մոր և մանկան առողջությունը մշտապես գերակա նշանակություն է ունեցել Հայաստանի համար». նախարար

«Մոր և մանկան առողջությունը մշտապես գերակա նշանակություն է ունեցել Հայաստանի համար». նախարար

824
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Վերջիններս քննարկել են Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հնգամյա ծրագիրը և առողջապահության նախարարության հետ հետագա համագործակցության ուղղությունները:

Տանյա Ռադոչայը ողջունել է երեխաների համար ավելի լավ պայմաններ ստեղծելուն միտված նախարարի քայլերը` սկսած առողջապահական ծածկույթի ներդրման աշխատանքներից մինչև քարսիթների օգտագործման խթանումը:

«Մոր և մանկան առողջությունը մշտապես գերակա նշանակություն է ունեցել Հայաստանի համար: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ջանքերը միշտ էլ կարևոր են եղել մեզ համար: Միջազգային աջակցությունը մոր և մանկան առողջության պահպանման բարելավմանն ուղղված ծանրակշիռ գործոններից մեկն է եղել»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Մանրամասն` moh.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ