Գլխավոր էջ Գլխավոր Սահմանային իրավիճակի հոգեբանական ազդեցությունը

Սահմանային իրավիճակի հոգեբանական ազդեցությունը

794
0

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին իրականացրել, սակայն ճնշվել էին հայկական կողմից և կորուստներ կրելով՝ հետ շպրտվել, որից հետո շարունակաբար կրկնվում են հարձակողական գործողությունները հայկական կողմի ուղղությամբ։ Բնական է այս իրավիճակը չէր կարող որևէ հոգեբանական ազդեցություն չունենալ հասարկության վրա։ Այս մասին MedMedia.am-ը զրուցել է հոգեբան Սուսաննա Մինասյանի հետ։ «Իրականացրեցինք օնլայն հարցում՝ 420 հոգու շրջանում (18 — 75 տարեկան): Հարցվողների 92% — ը պատասխանեց, որ միաժամանակ և՛ հպարտություն է զգում, և՛ անհանգստություն, և՛ խոր ցավ՝ կորուստների համար, 5% — ը նշում է անհանգստություն, վախ՝ հնարավոր պատերազմից և տխրություն՝ կորուստների համար, 3% — ը՝ բացասական վերաբերմունք և զայրույթ՝ տիրող իրավիճակի նկատմամբ»,֊ասաց փորձագետն ու հավելեց,- «Արդյունքներից տեսանելի է, որ մարդկանց մոտ գերիշխում է մարտական ոգին, հոգեվիճակն առանձնակի ընկճված չէ և նույնիսկ COVID19 համավարակի հետ կապված լարվածությունը որոշակիորեն երկրորդ պլան է մղվել»։ Սուսաննա Մինասյանի խոսքով՝ հարցվողները շեշտում էին իրենց՝ անհրաժեշտության դեպքում, սահմանը պահելու պատրաստակամությունը: «Հատկանաշականն այն էր, որ նույնիսկ տարբեր տարիքի իգական սեռի ներկայացուցիչներն էին դա նշում»,֊շեշտադրեց հոգեբանը։ Վերջինիս փաստմամբ՝ արտակարգ դրության պայմաններում զբաղվածության սահմանափակ լինելը, ինչպես նաև՝ լրատվամիջոցների (հաճախ ոչ հավաստի) ակտիվ գործունեությունը, հասարակությանը հասանելի են դարձնում թարմ տեղեկությունները, որը երկուստեք՝ և՛ դրական, և՛ բացասական միտումներ ունի: «Դրական է այն, որ տեղեկացված լինելով՝ մարդիկ զերծ են մնում լրացուցիչ անորոշությունից, ինչը նվազեցնում է տագնապայնության, վախի զգացումները, դրական ապրումներ են ունենում՝ կապված հայկական կողմի ձեռքբերումների հետ: Սակայն բացասական են հատկապես մարդկային կորուստների վերաբերյալ ցավագին լուրերը, որոնք ամենքինս ու բոլորինն են»,֊ասաց նա և ավելացրեց, էր այս պարագայում շատ կարևոր է չտրվել սադրանքների, օգտվել միայն հավաստի լրատվական աղբյուրներից և որպես հոգեբանական կայունության լավագույն հիմք վերցնել փաստացի առկա՝ միասնականության և անկոտրում կամքի անպարտ գաղափարները:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ