Գլխավոր էջ Գլխավոր Ֆրանսիայում պարտադիր է դառնում դիմակ դնելը

Ֆրանսիայում պարտադիր է դառնում դիմակ դնելը

478
0

Ֆրանսիայում հաջորդ շաբաթվանից պարտադիր է դառնում դիմակ դնելը հանրային փակ տարածքներում։ Այս մասին, Le Parisien-ի հաղորդմամբ, այսօր հայտարարել է երկրի նորանշանակ վարչապետ Ժան Կաստեքսը։

Դիմակների պարտադիր դառնալու մասին հուլիսի 14-ին` Ֆրանսիայի ազգային տոնին տված հարցազրույցում հայտարարեց նախագահ Էմանուել Մակրոնը։ Մոտակա ամսաթիվ էր նշվում օգոստոսի 1-ը, սակայն այսօր վարչապետն ասաց, որ որոշումը կգործի հաջորդ շաբաթվանից։

Նշենք, որ Ֆրանսիայում 30.120 մարդ է մահացել նոր կորոնավիրուսից, վարակը հաստատվել է 173,304 մարդու մոտ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ