Գլխավոր էջ Գլխավոր «Դեղերի մասին ՀՀ օրենքի» նախագիծը կարող է առաջացնել չհիմնավորված մենաշնորհ

«Դեղերի մասին ՀՀ օրենքի» նախագիծը կարող է առաջացնել չհիմնավորված մենաշնորհ

1504
0

«Դեղերի մասին ՀՀ օրենքում» լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփի Դավոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովում առաջարկվել է փոփոխություն կատարել: Ըստ այդմ, առաջարկվել է հանել առաջին հոդվածը, որը նախատեսում է գովազդ:

Դա, ասում է, կարող է առաջացնել չհիմնավորված մենաշնորհ: Նպատակահարմար չի համարվել պետական նպատակային ծրագրերով քաղաքացիներին դեղատոմսով տրամադրվող դեղերի հանրային իրազեկում իրականացնելը: Դեղատոմսով տրվող դեղերը կարող են նշանակվել միայն բժշկի կողմից, հետևաբար, դրանց գովազդը դառնում է անիմաստ:

Դավոյանը նկատեց, որ երկրորդ հոդվածում էլ ոչ իրավական ձևակերպում կա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն բարձրաձայնեց.

«Նախագծի ներկայացման ժամանակ անընդհատ ասվեց «հանրային իրազեկում»: Բայց հասկանում ենք, որ դա գովազդն է: Գովազդից բացի, ամենամեծ վտանգը նաև պետական մենաշնորհի ստեղծումն է: Կարող եք ԶԼՄ-ների միջոցով դեղորայքի մասին խոսել՝ արտադրող, ներկրող ընկերությանը տալով գերադասելի դիրք»:

Նա համաձայնություն տվեց բացասական եզրակացությանը:

«Իմ քայլ»-ից Լուսինե Բադալյանը նկատեց, որ օրենքի հետ խնդիր չկար, գովազդի հետ խնդիր կար.

«Առաջարկել ենք այդ կետը հանել: Եթե ինչ-որ մեկն ուզում է տեղեկատվություն ստանալ դեղի մասին՝ նրան  ոչինչ չի արգելում»:

Ըստ պատգամավորի, հանրային գովազդի մասին խոսելը  իմաստ չունի, իսկ ԶԼՄ-ներով հանրային իրազեկումը գովազդ է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ