Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահության նախարարությունն այսօր «պարզաբանում» է տարածել

Առողջապահության նախարարությունն այսօր «պարզաբանում» է տարածել

536
0

Առողջապահության նախարարությունն այսօր «պարզաբանում» է տարածել մեր «ԱՂՄՈՒԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ԿՆՈՋ ԲԿ-Ի ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ» վերտառությամբ հոդվածի հետ կապված՝ ոչ միայն հաստատելով մեր հրապարակումը, այլեւ հրապարակելով թվեր, որոնցից պարզ է դառնում, որ մենք նվազեցված ենք ներկայացրել ՄԻԲՍ-ի պետպատվերը։

Մենք գրել էինք, որ 71 միլիոն դրամ է հատկացվել այս տարի, առողջապահության նախարարությունն ասում է, ոչ՝ 86.93 մլն դրամ է հատկացվել։ Ավելին, այս «պարզաբանումից» ակնհայտ է դառնում, որ փոքրիկ ախտորոշման կենտրոնն ավելի շատ գումար է ստանում պետբյուջեից քան հսկա բժշկական կենտրոնները, ասենք՝ «Էրեբունի», «Արմենիա», «Արաբկիր» բժշկական կենտրոնները, մոտ երկու անգամ ավելի քան «Իզմիրլյանը»։ Ապշեցուցիչ է առողջապահության նախարարության վերաբերմունքը պետական բյուջեին եւ մամուլի հրապարակումներին։ Եւ առնվազն զավեշտալի է նախարարության գրությունը․

Ստորև աղյուսակի տեսքով ներկայացնում ենք 2018,2019 թվականի թվով 10 կազմակերպություններին հատկացված ֆինանսական միջոցները և 2019 թվականի օգոստոսի վերաբաշխումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ