Գլխավոր էջ Գլխավոր Դժբախտ դեպք․ վեց տարեկան երեխան ընկել է չորրորդ հարկից

Դժբախտ դեպք․ վեց տարեկան երեխան ընկել է չորրորդ հարկից

1614
0

Գյումրիում՝ 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել: Երեխային նախ տեղափոխել են Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, այնուհետև՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բ/կ:  Այս մասին MedMedia-ին հայտնեց բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Երեխան ունի զուգակցված վնասվածքներ, գանգի թաղի կոտրվածք, ներուղեղային արյունահոսություն, կրծքավանդակի սալջարդ, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, որովայնի սալջարդ և այլ վնասվածքներ։ Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Կոմայի մեջ է, միացված է արհետական շնչառության սարք»,-նշեց Դերձյանը՝ հավելելով, որ երեխան վերակենդանացման բաժանմունքում է։

Դերձյանը նաև տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ կեսօրին, իսկ երեխան բ/կ է տեղափոխվել երեկ երեկոյան։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ