Գլխավոր էջ Նորություններ Պարզ ու արդյունավետ բնական միջոց աղիները մաքրելու համար

Պարզ ու արդյունավետ բնական միջոց աղիները մաքրելու համար

508
0

Օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար աղիների մաքրությունը պահպանելը շատ կարևոր է, սակայն սխալ սննդակարգը, ալկոհոլի գործածությունն ու անորակ սնունդն աղտոտում են աղիներն ու հանգեցնում դրանցում մեծ քանակությամբ շլակների կուտակման։ Այս վնասակար նյութերը դանդաղ թունավորում են օրգանզիմն ու կուտակվում նաև այլ օրգաններում, ինչը խանգարում է նաև դրանց աշխատանքը՝ հանգեցնելով մի շարք վտանգավոր խնդիրների զարգացման։

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է տարեկան առնվազն երկու անգամ մաքրել աղիները կուտակված բոլոր վնասակար տարրերից և հետևել առողջ սննդակարգին։ Այս պարզ կանոններին հետևելը կօգնի զգալիորեն բարելավել ինքնազգացողությունը, կազատի քնկոտությունից ու դյուրագրգիռությունից, կկարգավորի աղիների աշխատանքն ու հաճելի թեթևության զգացողություն կպարգևի։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի պարզ, համեղ ու օգտակար միջոցի բաղադրատոմս, որը կօգնի մաքրել աղիներն առանց վնասակար դեղամիջոցների գործածության։ Այս բնական միջոցը չի պարունակում քիմիական վնասակար տարրեր, ուստի չի առաջացնում որևէ կողմնակի բարդություն։

Պատրաստման ու օգտագործման եղանակը.

1 թեյի գդալ կտավատի սերմերին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել խառնուրդը հինգ ժամ և խմել քնելուց առաջ։ Ստացված թուրմը հարկավոր է խմել առանց քամելու, իսկ կտավատի սերմերն ուտել։

Ինչ ազդեցություն է այն ունենում օրգանիզմի վրա.

Կտավատի սերմերի թուրմը շատ օգտակար միջոց է քրոնիկ փորկապության դեմ պայքարի համար, սակայն այն միևնույն ժամանակ ազատում է ոչ միայն փորկապությունից, այլև կուտակված շլակներից։ Այս թուրմի գործածությունը կօգնի արդյունավետ կերպով մաքրել օրգանիզմը բոլոր վնասակար կուտակումներից և կկարգավորի աղիների աշխատանքը։

Նյութի աղբյուրը՝ healthinfo.ua

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ