Գլխավոր էջ Նորություններ Սպանախի օգտակար հատկությունները

Սպանախի օգտակար հատկությունները

1322
0

Սպանախը շատ օգտակար բանջարեղեն է, որը կարելի է օգտագործել ինչպես աղցաններ ու կանաչ սմուզիներ պատրաստելու համար, այնպես էլ որպես տաք ուտեստների բաղադրիչ։ Այն հարուստ է սպիտակուցներով, վիտամիններով ու հանքանյութերով, սակայն մարդիկ հաճախ թերագնահատում են այս մթերքի օգտակարությունն ու նախապատվությունը տալիս այլ բաղադրիչներին։

Medikforum.ru կայքը ներկայացրել է այս մթերքի ամենաօգտակար հատկությունները և երեք պատճառ սպանախի հյութը սննդակարգում ներառելու համար։

Օգնում է պայքարել շաքարային դիաբետի դեմ

Սպանախը հակաօքսիդանտների հարուստ աղբյուր է։ Այն պարունակում է ալֆալինոլենաթթու, որն օգնում է բարձրացնել ինսուլինի մակարդակը։ Բացի այդ սպանախի հյութը դրական ազդեցություն է ունենում արյան մեջ շաքարի մակարդակի վրա, ուստի այն շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների համար։

Բարելավում է տեսողությունը

Սպանախը հարուստ է բետա-կարոտինով, լյուտեինով ու զեակսանտինով, իսկ այս տարրերը շատ կարևոր են տեսողության պահպանման համար։ Այս օգտակար նյութերն օգնում են կանխել մակուլոդիստրոֆիան, որը տեսողության վատթարացման հիմնական պատճառներից մեկն է։

Բարելավում է մազերի ու մաշկի վիճակը

Մեծ քանակությամբ հակաօքսիդանտների շնորհիվ սպանախն օգնում է թարմացնել բջիջներն ու պահպանել մաշկի խոնավությունը։ Բացի այդ, այս բույսը հարուսը է А, В և С վիտամիններով, որոնք խթանում են մազերի աճն ու դարձնում դրանք շատ ավելի փարթամ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ