Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում «Հունիսի կեսից Իրանում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը». Ռոհանի

«Հունիսի կեսից Իրանում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը». Ռոհանի

522
0

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հուլիսի 15-ին հայտարարել է, որ Իրանը կհաղթահարի կորոնավիրուսի երկրորդ ալիքը` խոստովանելով, որ երկիրն այժմ դիմադրում է կորոնավիրուսի նոր ալիքին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Իրանի իշխանությունները, չնայած երկրում կորոնավիրուսի դեպքերի նվազումից հետո գրանցված նոր աճին, հայտարարում էին, որ երկիրը դեռևս պայքարում է առաջին ալիքի դեմ:

Իրանի նախագահի խոսքով` փետրվարի վերջից սկսած և մինչև ապրիլի կեսերը շարունակված առաջին ալիքն ավելի շատ ազդել է երկրի հյուսիսային և կենտրոնական նահանգների վրա, իսկ երկրորդ ալիքն ավելի շատ հարվածել է երկրի հարավային նահանգներին ու սահմաններին:

«Հունիսի կեսից, իսկ ավելի հստակ` հունիսի 14-ից, սկսվել է երկրորդ ալիքը, որը մեծ մասամբ տարածվում է երկրի հարավում և սահմանամերձ շրջաններում, հիմնականում` արևմուտքում: Երկրորդ ալիքն ավելի ուժեղ է, քան առաջինը»,- հայտարարել է Իրանի նախագահը:

Նա նշել է, որ առաջին ալիքի ավարտից հետո մարդիկ կարծում էին, թե Իրանն արդեն հաղթահարել է կորոնավիրուսը, և միաժամանակ հույս է հայտնել, որ հաջորդ ամսվա ընթացքում կհաջողվի հաղթահարել նաև երկրորդ ալիքը:

Իրանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 264 561 դեպք, վարակման հետևանքով մահացել է 13 410 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ