Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս ծխելը կարող է ազդել COVID-19-ի ընթացքի վրա

Ինչպե՞ս ծխելը կարող է ազդել COVID-19-ի ընթացքի վրա

667
0

Մինչեւ վերջերս շատերը հավատում էին այն վարկածին, որ նիկոտինը պաշտպանում է կորոնավիրուսից: Սակայն ավելի ուշ ԱՀԿ-ն հետազոտությունների ակնարկ էր հրապարակել, որոնցում գնահատվում էր նիկոտինի դերը հիվանդության ծանրության մեջ: Եվ եզրակացությունը միանշանակ էր. ծխողներն իրենց ավելի մեծ ռիսկի են ենթարկում համավարակի ժամանակ։

Ըստ Medportal-ի՝ նոր հետազոտության մեջ Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները գնահատել են ծանր COVID-19-ի ռիսկը երիտասարդների շրջանում տարբեր ռիսկային գործոնների պայմաններում։

Ինչպես պարզվել է, հետազոտության գրեթե յուրաքանչյուր երրորդ մասնակից (32 տոկոս) բժշկական տեսանկյունից կորոնավիրուսով վարակման դեպքում լուրջ բարդությունների եւ մահվան վտանգի է ենթարկվել: Երբ հետազոտողները բացառել են անալիզից ծխախոտ եւ վեյպ ծխողներին, վարակման նկատմամբ խոցելի երիտասարդների տոկոսը կիսով չափ կրճատվել է՝ հասնելով 16 տոկոսի:

«Ծխելը կարող է էական ազդեցություն ունենալ երիտասարդների առողջության վրա»,- գրում են հետազոտության հեղինակները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ