Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի 6 422 նոր դեպք

Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի 6 422 նոր դեպք

512
0

Ռուսաստանում անցած մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսի 6 422 նոր դեպք: Այս մասին Telegram-ում հայտնել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերահսկման եւ մոնիթորինգի օպերատիվ շտաբը:

Դրանից բացի, ապաքինվել է եւս 10 424 մարդ, մահացել է 156 պացիենտ:

Համավարակի սկզբից Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ի ընդհանուր 746 369 դեպք, ապաքինվել է 523 249 պացիենտ, մահացել՝ 11 770-ը:

Ռուսաստանի տարածքում կորոնավիրուսի առաջին երկու դեպքը հայտնաբերել են հունվարի 31-ին Չինաստանի քաղաքացիների մոտ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ էր ճանաչել:

Ռուսաստանում ձեռնարկվել էին միջոցառումներ՝ հայտարարել էին ոչ աշխատանքային օրեր, մի շարք շրջաններում մտցրել էին ինքնամեկուսացման ռեժիմ, ավիահաղորդակցությունը դադարեցվել էր եւ սահմանները փակվել էին, փոխանցում է Gazeta-ն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ