Գլխավոր էջ Գլխավոր Գերմանացի բժիշկներն այսօրվանից կաջակցեն հայ գործընկերներին

Գերմանացի բժիշկներն այսօրվանից կաջակցեն հայ գործընկերներին

546
0

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում տնօրենի տեղակալ Աննա Մարտիրոսյանի գլխավորությամբ ընդունեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստան ժամանած բժշկական թիմի ներկայացուցիչներին: Բժիշկների թիմի ղեկավարն է Սթիվեն Բայերը: Տնօրենի տեղակալը գերմանացի գործընկերներին ծանոթացրեց բուժկենտրոնում նոր կորոնավիրուսային համաճարակի պայմաններում իրականացվող աշխատանքներին, այնուհետև մասնագետները շրջայց կատարեցին ինֆեկցիոն բաժանմունքներում:

Այսօրվանից գերմանացի բժիշկները մասնագիտական աջակցություն կցուցաբերեն հայ գործընկերներին:

Գերմանացի բժիշկների պատվիրակությունը երկշաբաթյա հումանիտար առաքելության կազմակերպվիչը Գերմանիայի դաշնային կառավարությունն է՝ գերմանական ISAR Միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, Caritas International կազմակերպության և Ռոբերտ Կոխ ինստիտուտի հետ համատեղ:

Այս մասին տեղեկանում ենք Ս․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ մամուլի խոսնակ Շուշան Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ