Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանը կորոնավիրուսի տարածվածությամբ տարածաշրջանում մնում է առաջատար

Հայաստանը կորոնավիրուսի տարածվածությամբ տարածաշրջանում մնում է առաջատար

707
0

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, հուլիսի 14-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 10 964, մահացության ցուցանիշը՝ 196:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

  1. Հայաստան – 10 964
  2. Ռուսաստան – 5070
  3. Իրան — 3120
  4. Թուրքիա – 2548
  5. Ադրբեջան – 2476
  6. Վրաստան – 250

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

  1. Հայաստան — 196
  2. Իրան – 157
  3. Ռուսաստան – 80
  4. Թուրքիա – 64
  5. Ադրբեջան – 31
  6. Վրաստան – 4

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 10-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ