Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Բրազիլիայի նախագահը կվերադառնա աշխատանքի, երբ ստանա COVID-19 թեստի բացասական արդյունքը

Բրազիլիայի նախագահը կվերադառնա աշխատանքի, երբ ստանա COVID-19 թեստի բացասական արդյունքը

552
0

Բրազիլիայի նախագահ Յաիր Բոլսոնարոն հայտարարել է, որ կվերադառնա աշխատանքի, եթե նոր թեստը, որը նա մտադիր է անցնել երեքշաբթի, բացասական արդյունք ցույց տա: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:

«Ես ինձ լավ եմ զգում: Վաղը նշանակված է նոր քննություն, ես չգիտեմ այն դրական կլինի, թե ոչ: Բայց եթե ամեն ինչ լավ անցնի, մենք կվերադառնանք աշխատանքի: Հակառակ դեպքում՝ կսպասենք մի քանի օր»,- «CNN Brasil»-ին տված հարցազրույցում հայտնել է Բոլսոնարոն:

Բրազիլիայի նախագահը նշել է, որ չունի շնչառության անբավարարություն կամ համի կորուստ:

Անցյալ շաբաթ Բրազիլիայի ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բոլսոնարուի մոտ ախտորոշվել է COVID-19` շնչառական հիվանդություն հայտնաբերելուց հետո:

Բոլսոնարոն մինչ այդ հայտնի էր որպես այն եզակի պետությունների առաջնորդներից մեկը, որը մեծ նշանակություն չէր տալիս COVID-19 համաճարակին, որի պատճառով բազմիցս քննադատության է ենթարկվել ինչպես Բրազիլիայի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Բրազիլիան աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցրել COVID-19- ի հաստատված դեպքերի քանակով: Ջոն Հոփկինսի համալսարանի վերջին տվյալներով՝ երկրում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդության 1 միլիոն 884 հազար 967 դեպք, մահացել է 72 հազար 833 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ