Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Հունաստանում զբոսաշրջիկների պատճառով կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի աճ է նկատվում

Հունաստանում զբոսաշրջիկների պատճառով կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի աճ է նկատվում

547
0

Հունաստանը երկրի մի քանի շրջաններում կարող է կրկին ինքնամեկուսացման ռեժիմ սահմանել, քանի որ երկրում աճում են զբոսաշրջության վերականգնումից հետո կորոնավիրուսի նոր դեպքերի հետ կապված մտավախությունները: Այս մասին տեղեկացնում է express.co.uk կայքը:

Նոր տվյալները վկայում են այն մասին, որ ներկայում երկրում կորոնավիրուսով վարակման ավելի շատ ակտիվ դեպքեր կան, քան համավարակի ընթացքում ցանկացած ժամանակ:

Իշխանությունները նախազգուշացրել են, որ սահմանափակող միջոցները կարող են վերանայվել, եթե իրավիճակը վատթարանա, քանի որ զբոսաշրջիկներն անսպասելի բռնկման պատճառներից մեկն են:

«Մենք ամենասկզբից էլ գիտեինք, որ սահմաններն աստիճանաբար բացելու ժամանակ նոր դեպքեր կներկրենք»,- տեղի լրատվամիջոցներին ասել է Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը:

Նրա խոսքով` Հունաստանը «վճռականությամբ լի է պաշտպանելու մեծամասնությանը թեթևամիտ փոքրամասնությունից»:

ԶԼՄ-ների տվյալներով՝ հուլիսի 1-ից Հունաստանում կորոնավիրուսի թեստ անցած 100-ից ավելի զբոսաշրջիկների թեստի պատասխանը դրական է եղել:

Վերջին տվյալներով՝ Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3826 դեպք, վարակման հետևանքով մահացել է 193 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ