Գլխավոր էջ Գլխավոր Գարեջուր Խմել, թե՞ ոչ

Գարեջուր Խմել, թե՞ ոչ

1062
0

Ամառն առանց գարեջրի գրեթե հնարավոր է չէ պատկերացնել: Հատկապես տղամարդկանց ամառային երեկոն ամբողջական է դառնում ընկերների ջերմ միջավայրը սառը գարեջրի սեղանի շուրջ: Բայց արդյոք վնասակար չէ սիրելի գարեջուրը, այս մասին զրուցել ենք սննդաբան Գայանե Շահխաթունու հետ: «Տարբեր հետազոտություններ փաստում են, որ մեծ քանակությամբ գարեջուրը տղամարդու օրգանիզմում կնոջ հորմոններ է ավելացնում: Գարեջուրը ոգելից խմիչքների մեջ համարվում է «ամենաանշառը», իրականում կարող է շատ լուրջ վնասներ հասցնել տղամարդու առողջությանը»,-ասաց սննդաբանն ու հավելեց, որ գարեջրի մեջ առկա ֆիտոէստրոգենը ընկճում է տղամարդու տեստոստերոն հորմոնը և ավելացնում կնոջ էստրոգեն հորմոնը: Վերջինիս խոսքով՝ գարեջուրը կարող է տղամարդկանց սեռական ֆունկցիայի անկման հանգեցնել, օրգանիզմի այնպիսի հատվածների ճարպակալում առաջացնել, որ արտաքինով սկսեն նմանվել կանանց: «Գարեջուրը բարձր կալորիականություն ունի, դա է պատճառը, որ արագ ճարպակալման է բերում»: Չնայած այս ամենին, պետք չէ կտրուկ հրաժարվել գարեջրից, քանի որ այն կարող է նաեւ օգուտ տալ»,-մանրամասնեց զրուցակիցս և շարունակեց. «Կես լիտրից մինչեւ մեկ լիտր գարեջուրը նույնիսկ խթանում է թե՛ տղամարդու, թե՛ կնոջ լիբիդոն: Բացի այդ, գարեջուրը Բ խմբի վիտամիններ է պարունակում, որոնք նյարդային համակարգի վրա լավ է ազդում»: Ուստի սննդաբանը խորհուրդ է տալիս հետևել «Ամեն բան չափի մեջ է գեղեցիկ» սկզբունքին և խուսափել հնարավոր խնդիրներից: Ստորև ներկայացնենք մի քանի փաստ գարեջրի մասին.

1. Հնագույն ժամանակներում գարեջրագործությամբ հիմնականում կանայք են զբաղվել:

2. Գարեջուրը լույսի տակ փչանում է:

3. Գարեջուրը մեծ քանակով վիտամի B1 և B2 է պարունակում:

4. Կանխարգելում է քարերի առաջացումը երիկամներում։

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ