Գլխավոր էջ Գլխավոր Արտակարգ դրությունը երկարացվեց․ ի՞նչ են կարծում քաղաքական գործիչները

Արտակարգ դրությունը երկարացվեց․ ի՞նչ են կարծում քաղաքական գործիչները

575
0

Անդրադառնալով արտակարգ դրության ժամկետի երկարաձգմանը, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը,  Medmedia.am-ի հետ զրույցում նշեց, որ արտակարգ դրությունը ըստ էության վնասում է տնտեսությանը, փոքր և  միջին բիզնեսը չի գործում։

« Չեմ հասկանում արտակարգ դրությունը երկարացնելու տրամաբանությունը, երբ այն պայմանավորված է միայն դիմակ կրելով, դա արտակարգ դրություն չէ, այլ դիմակ կրելու կապրիզ։ Կարծում եմ կարանտինը թիրախավորված է, սրանով արգելում են հավաքները, այն կարող է ունենալ քաղաքական ենթատեքստ։ Հինգ  ամիս արտակարգ դրության պայմաններում ենք,  երկու ամիս պարտադիր դիմակ ենք կրում, ինչու՞ են թվերը գնալով աճում։ Չնայած, վերջին հինգ օրերին ,գոնե թվերը ստաբիլ են։ Իսկ իշխանական թևի պատգամավորները, ովքեր դիմակներ են կրել, 10-15 հոգի վարակվեցին, ո՞նց, ինչպե՞ս են վարակվել, եթե կանոններին հետևել են, թող դիմակը պահպաներ»,-նշեց Թեհմինա Վարդանյանը, հավելելով, որ բաց տարածքում դիմակ կրում է, զուտ՝ մեղադրանքների առաջ չկանգնելու համար։

«Հանրային դեմք եմ, ուստի օրինազանցություն չեմ կարող թույլ տալ, Թաքնված լոբբինգի տպավորություն չստեղծվի։ Առավոտյան երկու ժամ սպորտով եմ զբաղվում, բնականաբար չեմ կրում, նպատակահարմար չեմ գտնում բաց տարածքում դիմակ կրելու, եթե կոչեր են արվում կես ժամը մեկ օդափոխել սենյակը, կարանտինային վայրն ու բնակարանը, ապա դրսում դիմակ կրելու իմաստը ո՞րն է։ Դա իր հետ շատ ու շատ խնդիրներ է բերում»։

Թեհմինա Վարդանյանը կոչ է անում շրջել Սարյան փողոցում և Կասկադում, այդ դեպքում կտեսնենք, որ մարդիկ սրճարաններում դեմ դիմաց նստած, առանց դիմակի շփվում են։

«Այստեղ երկակի ստանդարտներ են, մի տեղ կարելի է, մի այլ տեղ չի կարելի։ Ես միանշանակ գտնում եմ, որ բաց տարածքներում դիմակ կրել հարկավոր չէ։ Օրինակ՝ խորհուրդ է տրվում տան պատուհանները հաճախ բացել, օդափոխել հիվանդասենյակը, սենյակը, ի՞նչ է, նույն օդը չի, մի տեղում դիմակ դնենք, մյուս տեղում ՝ ո՞չ»։

«Լույս» խմբակցության անդամը վերջում հավելեց, թե պետք է ի սկզբանե անլուրջ մոտեցում չցուցաբերել համավարակի հետ կապված։

«Եթե քաղաքացին նայում է, որ կառավարությունը ծաղրում է համավարակը, կարծում է, որ այստեղ լուրջ խնդիր չկա, եթե քաղաքացին նայում է, որ վարչապետը առավոտյան վարակվել է, երեկոյան ճեպազրույց է անում, մտածում է, որ եթե ինքն էլ է վարակված, կարող է դիմակ դնել ու դուրս գալ»,-սահմանափակեց նա։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»  հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ Medmedia.am-ի հետ զրույցում նշեց, որ մի շարք սահմանափակումներ խիստ անհրաժեշտ են, օրինակ՝ ինքնամեկուսացում պարտադրելը, դիմակ կրելը, այլ երկրներից ժամանող քաղաքացիներին 14-օրյա կարանտինում պահելը։

«Այս սահմանափակումները գործող օրենսդրության պայմաններում միայն արտակարգ դրության ժամանակ են գործում և այս կանոնների չպահպանման դեպքում պանդեմիան կշարունակի խորանալ։ Այն մարդիկ, ովքեր ընդվզում են այս ամենի դեմ՝ պահանջում են, որպեսզի պետությունը չկարողանա ստիպել մարդկանց դիմակ կրել, մեկուսացնել այլ երկրներից եկած քաղաքացիներին և այս պայմաններում բնականաբար համավարակը աճելու է»։

Իոաննիսյանը նշեց, որ դիմակ կրելը հեշտ բան չէ, բայց անհրաժեշտություն է և ինքը բնականաբար կրում է։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ