Գլխավոր էջ Գլխավոր «Լոռի» ֆուտբոլային ակումբում գրանցվել են COVID 19-ի դեպքեր

«Լոռի» ֆուտբոլային ակումբում գրանցվել են COVID 19-ի դեպքեր

903
0

«Լոռի»  ֆուտբոլային ակումբում գրոնցվել է COVID 19-ի  18 դեպք, 15 հոգու պատասխանը բացասական է։ Այս ամսին MedMedia-ի հետ զրույցում ասաց ակումբի գլխավոր մենեջեր Սպարտակ Պետրոսյանը։

«Թեստի բացասական պատասխան ունեցողներն  ինքնամեկուսացել են։ Բարեբախտաբար ծանր դեպքեր չկան, հիմնականում ՝ ասիմտոմ են։ Մեր թիմի վերջին հանդիպումը  հուլիսի 7-ին  էր։ Հանդիպման ժամանակ 2-3 ֆուտբոլիստի ինքնազգացողությունը վատ էր։ Գանգատներ ունեին՝ գլխացավ, թուլություն, թեպետ անվտանգության բոլոր կանոնները պահպանվել են»,-ասաց նա։

Պետրոսյանը հայտնեց, որ ավելի ուշ պարզ դարձավ, որ այդ հանդիպմանը մասնակցած  8 ֆուտբոլիստ վարակված է կորոնավիրուսով։  Ֆուտբոլիստներից բացի վարակվածների թվում են մարզչական կազմի և աշխատակազմի ներկայացուցիչներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ