Գլխավոր էջ Գլխավոր ԱՄՆ-ում 30-ամյա տղամարդը կարծում էր, թե կորոնավիրուսը հորինվածք է

ԱՄՆ-ում 30-ամյա տղամարդը կարծում էր, թե կորոնավիրուսը հորինվածք է

539
0

ԱՄՆ Տեխաս նահանգում 30-ամյա կորոնավիրուսով վարակակիր է մահացել, որը մասնակցել էր «Covid խրախճանքի»` կարծելով, թե կորոնավիրուսը հորինվածք է: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը` հղում տալով տեղի առողջապահության ոլորտի պաշտոնյաներից մեկին:

«Մահվանից առաջ հիվանդը նայել է բուժքրոջը և ասել. «Կարծում եմ, որ սխալվել եմ, ես կարծում էի, թե դա սուտ է, բայց այդպես չէ»,-պատմել է Սան Անտոնիոյի հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկ Ջեյն Էփլբին:

«Ես չեմ ցանկանում խուճապ տարածել, սակայն մենք փորձում ենք կիսվել մի քանի իրական օրինակներով, որպեսզի մեր հասարակությանն օգնենք հասկանալ, որ այս վիրուսը շատ լուրջ է և կարող է հեշտորեն տարածվել»,-ասել է Էփլբին:

Նա բացատրել է, որ «Covid խրախճանքը» հավաք է, որը կազմակերպվում է կորոնավիրուսով վարակված մարդու կողմից` պարզելու համար՝ արդյոք վիրուսն իրական է և արդյոք ինչ-որ մեկը հավաքից վարակվել է:

Էփլբին բնակիչներին կոչ է արել հետևել անվտանգության բոլոր կանոններին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ