Գլխավոր էջ Գլխավոր Պատվաստե՞լ, թե չպատվաստել երեխաներին

Պատվաստե՞լ, թե չպատվաստել երեխաներին

1268
0

COVID 19-ով պայմանավորված՝ MedMedia-ն զրուցեց մանկաբույժ Տիգրանուհի Հովհաննիսյանի հետ՝ պարզելու, թե արդյոք իրականցվում են  երեխաների պլանային պատվաստումները։ Նա մասնավորապես նշեց, որ անկախ ժամանակահատվածից միշտ պետք է պատվաստումներն իրականացնել․ «Բնականաբար, ոչ ոք չի կարող պարտադրել, բայց խորհուրդ տալը՝ պարտադիր է, գոնե մանկաբույժի կողմից։ Նաև անհրաժեշտ է զգուշացնել, թե պատվաստումներ չանելու դեպքում՝ ինչ վտանգներ կլինեն»։

Հովհաննիսյանն ասաց, որ պատվաստումներն ունեն ազգային օրացույց, որոնք մշակվում են տվյալ երկրի պոպուլյացիայի առանձնահատկություններից ելնելով։

«Անկախ էպիդ իրավիճակից, համենայն դեպս առաջնային օղակում՝ ամեն ինչ կազմակերպվում է այնպես, որ երեխան և ծնողը հնարավորինս հեռու լինեն ինֆեկցված հիվանդներից, տարբեր մուտքերից օգտվեն, ինչպես նաև ֆիքսվեն այցելության հստակ ժամեր։ Եթե որևէ պատվաստում հետաձգվում է, այդ դեպքում տվյալ մանկաբույժը կազմում է անհատական օրացույց երեխայի համար, որպեսզի տարիքային պատվաստումները իրականացվեն ավելի ուշ»,-հայտնեց նա։

Մանկաբույժը հերդորեց՝ պատվաստումները չհետաձգել, կատարել ժամանակին։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ