Գլխավոր էջ Գլխավոր Հղի կինը ֆեյսբուքյան գրառման մեկնաբանությունների պատճառով հայտնվել է հիվանդանոցում

Հղի կինը ֆեյսբուքյան գրառման մեկնաբանությունների պատճառով հայտնվել է հիվանդանոցում

4250
0

Ֆեյսբուքյան օգտատեր, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի օրտինատոր Անի Ոսկանյանը իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ով Աժ ամբիոնից հայտարարել էր, որ ինչ տարբերություն բուժում են սրտի արատ ունեցողներին, թե համասեռամոլներին, գրել էր․

 <Էտ պրոբլեմ ունեցողներին պիտի սպանես։ Ճիշտ էլ ճանապահ ա բռնել ինքնասպանությունը։ Ի՞նչ տգետ ես, պարո՛ն Փաշինյան, սրիտի արատը շփոթում ես այլանդակության հետ>։ 

Գրառմանը հաջորդեցին բազում մեկաբանություններ, որոնք էլ հղի օրդինատորին հասցրեցին հիվանդանոց։ Անի Ոսկայնանի ամուսինը եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում, որտեղ էլ հայտնել է, որ կինը սթրեսի պատճառով հայտնվել է հիվանդանոցում։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը ասաց, որ կնոջ հղիությունը նոր է և որ նա երկար ժամանակ չէր կարողանում հղիանալ։ Նշեց, որ ամուսինը բավականին անհանգիստ էր։ Հավանաբար կնոջն այդ վիճակին էր հասցրել ֆեյսբուքյան օգտատերների մեկնաբանությունները։

Լուսի Քոչարյան օգտատերը իր էջում կիսվել էր գրառմամբ, որտեղ նաև նշել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Ըստ Լուսի Քոչարյաին գրառման ինքնասպանությունը նորմալ համարող բժիշկը, կարող է միտումնավոր վնասել պացիենտին։

<Ani Voskanyan -ը բժիշկ ա, պրակտիկ աշխատող բժիշկ։ Այսինքն այս հակահումանիստական մոտեցմամբ մասնագետն ամեն օր մարդկանց առողջության ու կյանքի հետ գործ ունի։

Arsen Torosyan Ashot Sargsyan ջան, ի՞նչ ա արվում այն դեպքերում, երբ բժիշկը փաստացի գրում ա, որ սեռականության խնդիր ունեցողներին պետք ա սպանել, նաև կողմ ա ինքնասպանությանը։

Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ եթե իր մասնագիտական հոգածության տակ հայտնվի իր քիմքին ոչ հաճո սեռականությամբ պացիենտ, այս բժիշկը միտումնավոր չի վնասի նրան։

Արդյո՞ք նման դիրքորոշմամբ բժիշկները պոտենցիալ վտանգ չեն ներկայացնում հանրության համար>։

Անի Ոսկանյանը պատասխանել էր, որ սա իր անձնական կարծիքն է, որպես մայր, այլ ոչ, թե մասնագետ, որպես մասնագետ էլ, դեռ որևէ մեկին չի սպանել։

Օգտատերը տվյալ պահին համացանցից հեռացրել է իր ֆեյսբուքյան էջը։ Ներկայացնում ենք գրառուման և մեկնաբանությունների նախապես պատճենահանած տարբերակները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ