Գլխավոր էջ Նորություններ Մայրական մահացության դեպքերն աճում են.  ինչպիսի՞ն է իրավիճակը այս տարվա առաջին 9...

Մայրական մահացության դեպքերն աճում են.  ինչպիսի՞ն է իրավիճակը այս տարվա առաջին 9 ամիսներին

2330
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած չափանիշով մայրական մահ է համարվում հղիության ընթացքում կամ ծննդաբերությունից հետո 42 օրվա ընթացքում կնոջ մահը։ Հաշվարկն արվում է 100,000 կենդանի ծնված երեխայի հաշվով։

Ըստ armstat.am-ի հրապարակած տվյալների  2019թ. հունվար-սեպտեմբերին հղիության հետ կապված բարդությունններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 7 դեպք, իսկ մայրական մահացության  գործակիցը կազմել է 26.4 միավոր, 2018թ. հունվար-սեպտեմբերի 18.8 միավորի համեմատ:

Այս թվերը խոսում են այն մասին, որ նախորդ տարվա համեմատությամբ մայրական մահացությունների թիվը 1.4 %-ով աճել է:  Հիշեցնենք, որ միայն հոկտեմբեր ամսին գրանցվել է մայրական մահացության 2 դեպք: Նշենք, որ գրանցված մայրական և մանկական մահացության բոլոր դեպքերի վերաբերյալ նախարարությունը տեղեկություն ստանում է, և այդ բոլոր դեպքերով նախարարությանը կից հանձնաժողովը քննարկումներ է կազմակերպում:

Մայրական մահացության ցուցանիշով Հայաստանը զիջում է հարևան Թուրքիային, հետխորհրդային Բելառուսին, Մոլդովային, Ուկրաինային, Ղազախստանին, ինչպես նաև բազմաթիվ արևելաեվրոպական դեռևս զարգացող տնտեսությամբ երկրների։

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական տվյալների կոմիտեի հրապարակած տվյալների մայրական մահացության դեպքերի առավել տարածված պատճառները, որոնք կազմում են մահերի մոտ 75%-ը, հետևյալներն են.

  • արյունահոսություն (առավել հաճախ՝ արյունահոսություն ծննդաբերությունից հետո),
  • ինֆեկցիաներ (սովորաբար՝ ծննդաբերությունից հետո),
  • հղիության ընթացքում արյան բարձր ճնշում  (նախաէլամպսիա և էկլամպսիա),
  • ձգձգված ծննդաբերություն,
  • անապահով աբորտներ

Ի տարբերություն մայրական մահացության ցուցանիշի մանկական մահացության (0-1 տարեկան) ցուցանիշը այս տարվա առաջին ինը ամիսներին նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ :

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝  2018 թվականի հունվար- սեպտեմբեր ամիսներին գրանցվել է 0-1 տարեկան  երեխայի մահվան 198 դեպք, իսկ  2019 թվականաի նույն ժամանակահատվածում՝  170 դեպք:  Նվազել են նաև 0-4 տարեկան երեխաների մահացության դեպքերը:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ