Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՀԿ-ում կորոնավիրուսի տարածում համեմատել են հրդեհի հետ

ԱՀԿ-ում կորոնավիրուսի տարածում համեմատել են հրդեհի հետ

517
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ քիչ հավանական է համարում, որ հնարավոր է արմատախիլ անել վիրուսը: Այս մասին հայտնել է CNBC-ն:

Կազմակերպության ղեկավարներից Մայքլ Ռայանը նշել է, որ թեև որոշ երկրներ արդյունավետ կերպով վերահսկում են կորոնավիրուսի տարածումը, սակայն «միշտ էլ կլինի ռիսկ», որ հիվանդությունը կարող է արագ տարածվել բերովի դեպքերով պայմանավորված: Ռայանը «Քովիդ-19»-ի տարածում համեմատել է հրդեհի հետ:

«Դա շատ նման է անտառային հրդեհի: Փոքր հրդեհը դժվար է տեսնել, բայց այն հեշտ է մարել: Մեծ կրակը հեշտ է տեսնել, բայց շատ դժվար է մարդել»,- ասել է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների և առողջապահության ոլորտի ծրագրի տնօրենը Մայքլ Ռայանը:

Կորոնավիրուսի դեպքերի «փոքր հրդեհները» վերացնելու համար իշխանությունները պետք է ունենան վերահսկողության համապատասխան մեթոդներ, որպեսզի կանխեն փոքր օջախների վերածվելը չվերահսկվող բռնկումների:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ