Գլխավոր էջ Նորություններ Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կրկնապատկում է COVID-19-ից մահվան ռիսկը. բժիշկների նոր...

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կրկնապատկում է COVID-19-ից մահվան ռիսկը. բժիշկների նոր բացահայտումը

783
0
epa08227945 Employees work in the DaAn Gene laboratory in Guangzhou, Guangdong province, China, 19 February 2020. DaAn Gene Company of Sun Yat-Sun University focuses on the development and application of fluorescence PCR diagnostic kits. The company has developed the Covid-19 RNA detection kit. Many hospitals in Guangdong province are sending blood samples of patients for testing and the results must be finished within 24 hours. According to media reports, the Covid-19 coronavirus has left 2,000 people dead and infected 74,186 people in China. EPA-EFE/ALEX PLAVEVSKI

Չինաստանից ժամանած բժիշկները պարզել են, որ արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը կրկնապատկում է մահվան հավանականությունը կորոնավիրուսային վարակի ծանր ձևերի դեպքում, նույնիսկ եթե հիվանդը չի տառապում շաքարախտով կամ ճարպակալմամբ: Բժիշկների հայտնագործությունները հրապարակվել են Diabetologia գիտական ​​ամսագրում:

«Մեր դիտարկումներն առաջին անգամ ցույց տվեցին, որ հոսպիտալացման պահին արյան մեջ գլյուկոզայի քանակի բարձրացումն ուղիղ կապ ունի COVID-19- ից մահվան ռիսկի մեծացման հետ: Մենք արյան մեջ շաքարի մակարդակը որոշելու համար հիվանդանոցներ մտնող կորոնավիրուսային վարակով յուրաքանչյուր հիվանդի առաջարկում ենք թեստեր, նույնիսկ եթե նախկինում նրանք չեն տառապել շաքարախտով», – գրում են հետազոտողները:

COVID-19- ի բռնկումից հետո բժիշկները և կենսաբանները պարզեցին, որ այս հիվանդության հարուցիչը՝ SARS-CoV-2-ը, շատ ավելի հավանական է՝ ազդի այն մարդկանց վրա, ովքեր տառապում են շաքարախտով, ճարպակալմամբ, սրտի քրոնիկ հիվանդությամբ, ինչպես նաև տարեց մարդկանց վրա: Մասնավորապես, գիտնականները պարզել են, որ սրտի հետ կապված խնդիրները մեծացրել են կորոնավիրուսային վարակից հիվանդների մահվան հավանականությունն ավելի քան չորս անգամ, իսկ ճարպակալումը և շաքարախտը՝ երեքից հինգ անգամ:

Նոր աշխատության մեջ բժիշկները՝ պրոֆեսոր Յանգ Ջինի գլխավորությամբ, պարզել են, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կարող է մեծացնել մահվան հավանականությունը COVID-19- ից: Նրանք եկել են այս եզրակացության՝ ուսումնասիրելով ավելի քան 600 անձի հիվանդության պատմությունը, այն անձանց, որոնք հունվարի 24-ից փետրվարի 10-ը ընկած ժամանակահատվածում ընդունվել են Ուհանի հիվանդանոցներ:

Նրանցից ավելի քան հարյուրը չկարողացան հաղթահարել վարակը, գիտնականները համակողմանիորեն ուսումնասիրեցին այն գործոններն ու առանձնահատկությունները, որոնք առաջացրել են հիվանդների մահ: Վերլուծելով նշված անձանց հիվանդության պատմությունը՝ Ջինը և նրա գործընկերները հաստատեցին բոլոր հայտնի ռիսկի գործոնների առկայությունը, ինչպես նաև գտան մեկ այլ հետաքրքրաշարժ օրինաչափություն:

Նոր ռիսկի գործոններ

Գիտնականները պարզել են՝ COVID-19- ի հետ կապված բարդություններից` մոտ 2,3 անգամ ավելի հաճախ են մահվան դեպքերը այն մարդկանց շրջանում, ովքեր արյան մեջ շաքարի համեմատաբար բարձր մակարդակ ունեն: Թե որքանով է արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը մեծացնում վիրուսակիրների մահվան հավանականությունը, գիտնականները դեռ չգիտեն, բայց նրանք ենթադրում են, որ արյան մեջ գլյուկոզայի ավելցուկը կարող է նպաստել արյան մակարդուկների և բորբոքումների առաջացմանը, ինչպես նաև դժվարացնել արյունատար անոթների աշխատանքը:

Հետևաբար, Ջինը և նրա գործընկերները հորդորում են բոլոր բժիշկներին և համապատասխան բժշկական մարմիններին սկսել լայնամասշտաբ հետազոտություն՝ պարզելու համար, թե ինչպես է արյան մեջ շաքարի պարունակությունն ազդում վիրուսակիրների առողջության վրա և հաշվի առնել դրա կապը COVID-19- ով մահացության թվի աճի հետ`այս հիվանդության դեմ պայքարի ռազմավարություններ մշակելիս:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ