Գլխավոր էջ Նորություններ Իտալիայի վարչապետը չի բացառել արտակարգ դրության երկարաձգումը հուլիսի 31-ից հետո

Իտալիայի վարչապետը չի բացառել արտակարգ դրության երկարաձգումը հուլիսի 31-ից հետո

559
0

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն չի բացառել, որ երկիրը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի երկարաձգել արտակարգ դրությունը հուլիսի 31-ից հետո:

Արտակարգ դրությունը երկարաձգելու հեռանկարը նշանակում է, որ Իտալիան կարող է «շարունակել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել» կորոնավիրուսի համավարակի դեմ պայքար համար, ասել է Կոնտեն, փոխանցում է Reuters-ը:

Հունվարի վերջին եվրագոտու երրորդ խոշոր տնտեսությունը վեցամսյա արտակարգ դրություն էր հայտարարել, ինչը կառավարությանը թույլ տվեց արագորեն արձագանքել կորոնավիրուսի բռնկմանը:

Այսօրվա դրությամբ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 240․000 դեպք, մահացել է 34.926 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ