Գլխավոր էջ Գլխավոր ԵՊԲՀ ռեկտորը նշում է ծննդյան 48 ամյակը

ԵՊԲՀ ռեկտորը նշում է ծննդյան 48 ամյակը

1227
0

Այսօր ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի ծննդյան օրն է։Առողջապահության կազմակերպիչը տոնում է ծննդայն 48 ամյակը։ Այս տարիների ընթացքում պրոֆեսորը հասցրել է հեղինակել երկու մենագրություն և ավելին քան 70 գիտական աշխատանք, արժանացել է ԵՊԲՀ Ոսկե մեդալի և ՀՀ վարչապետի շնորհակալագրի։ Արմեն Մուրադյանը 2014- 2016թթ եղել է ՀՀ առողջապահության նախարարը։ Հենց նրա կառավարման տարիներին երկիրը հաղթահարեց H1N1 վարակը՝ տարածաշրջանում գրանցելով լավագույն ցուցանիշը։ 2016թ-ին սկսվեց Ապրիլյան անվանումը ստացած պատերազմական գործողությունները՝ արդյունքում հոցպիտալացված ոչ մի անձ չմահացավ, իսկ ահա հաշմանդամություն ունեցողներին աջակցելու համար՝ կարճ ժամանակ անց ստեղծվեց Զինվորի տունը, որ ծառայել և շարունակում է ծառայել ի նպաստ վիրավոր զինվորների առողջության։

MedMedia թիմը միանում է արդեն իսկ հնչած բազում շնորհավորանքներին և պրոֆեսորին մաղթում քաջ առողջություն և հույս հայտնում բժիշկը կշարունակի իր գործունեությունը՝ ի նպաստ հայ մարդու առողջության։

Աննա Ավետիսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ