Գլխավոր էջ Գլխավոր Ռուսաստանը կօգնի Ադրբեջանին՝ հաղթահարել համավարակը

Ռուսաստանը կօգնի Ադրբեջանին՝ հաղթահարել համավարակը

374
0

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ այսօր աշխարհում ռուս մասնագետները, ովքեր ունեն փորձ խնամել կորոնավիրուսով վարակվածներին եւ հակակորոնավիրուսային պայքարի առաջին դիրքերում են, չափազանց պահանջված են աշխարհում:

Ռուս մասնագետները օգնել են Իտալիայում պայքարել վիրուսի դեմ, նաեւ օգնում են հակապանդեմիական պայքարում Ղրղզստանում, իսկ առաջիկայում էլ օգնություն կցուցաբերեն Ադրբեջանին: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը: Նախարարը նշել է, որ օգնության կանչել տարբեր երկրներից ստանում են ամենօրյա ռեժիմով: Նա շեշտել է, որ իհարկե, աչքաթող չեն արվում եւ ոչ մեկը, սակայն առաջնահերթ կերպով արձագանքում են այն երկրներին, որոնք հանդիսանում են Ռուսաստանի համար բարեկամ երկիր:

Մուրաշկոն նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանն այսօր բժշկական տուրիզմի համար կարող է դառնալ գրավիչ երկիր, քանի որ կան հիվանդանոցներ, որոնք իրենց պրոֆիլում աշխարհում առաջատար են:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ