Գլխավոր էջ Գլխավոր « Մենք բոլորս պետք է հիվանդանանք ու լավանանք, չկա ուրիշ մեթոդ» ....

« Մենք բոլորս պետք է հիվանդանանք ու լավանանք, չկա ուրիշ մեթոդ» . Արմեն Գրիգորյան

1116
0

«Մինչև հիմա ոչ մի ճիշտ քայլ չեմ գտել իրենց արածներում»,- ANN լրատվականի հետ զրույցում անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված պարետի որոշումներին՝ ասաց Բժշկական համալսարանի ՈՒՀԱ-ի հայկական թիմի անդամ Արմեն Գրիգորյանը:

«Ֆորմալ առումով ճիշտ քայլեր արել են, բայց արել են ուշ: Նույն բժշկության մեջ, հիվանդին  նշանակես դեղերն ավելի ուշ, քան պետք է, ի՞նչ կլինի հիվանդի հետ, բնականաբար, կմահանա»,- ասաց Գրիգորյանը:

Նրա համար նաև զարմանալի է այն՝ ոչ ոք բնակչությանը չի տեղեկացնում, որ բոլորը պետք է հիվանդանան կորոնավիրուսով, ինչ վերաբերում է հնարավոր պատվաստանյութի օգտագործմանն, ապա, մասնագետի համոզմամբ, դա ամբողջապես խնդրին լուծում տալ չի կարող:

«Մենք բոլորս պետք է հիվանդանանք ու լավանանք, չկա ուրիշ մեթոդ: Մեզ լոլո են կարդում, թե կա նաև պատվաստանյութ:  Տեսեք, պատվաստանյութը ինչ-որ չափով կօգնի, բայց ոչ ամբողջությամբ, քանի որ վիրուսը այս տարի էլ է գալու, մյուս տարի էլ է գալու, ինքը հա լինելու է, թուլանալու է, բայց լինելու է, ինչպես պետք է պատվաստե՞ն: Կամ լավ, սրա հետևից ուրիշ վիրուս է գալու, էտ ի՞նչ ենք անելու, տարեկան 150 000 հատ պատվաստանյութ ենք ընդունելո՞ւ»,- ասաց Գրիգորյանը:

Նրա համոզմամբ՝ նույնիսկ պատվաստանյութ լինելու դեպքում էլ քաղաքացիներին պետք է ստույգ  իրազեկել, որ արդյոք դա փորձարկված պատվաստանյութ է, թե ոչ:

«Ոչ ոքի մտքով թող չանցնի, որ ստիպողական վակցինացիա կմտնի առնվազն Հայաստանում, նման բան չի լինելու»,- ընդգծեց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ