Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանը կրկին առաջատարն է տարածաշրջանում

Հայաստանը կրկին առաջատարն է տարածաշրջանում

357
0

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներiց, հուլիսի 9-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 10 240, մահացության ցուցանիշը՝ 181:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 10 240

2. Ռուսաստան – 4847

3. Իրան — 2981

4. Թուրքիա – 2489

5. Ադրբեջան – 2215

6. Վրաստան – 243

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան — 181

2. Իրան – 146

3. Ռուսաստան – 74

4. Թուրքիա – 63

5. Ադրբեջան – 28 

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 9-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 526, մահվան՝ 20 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 30 346 է, մահվան դեպքերինը՝ 706:

Մեկ օրում առողջացածների թիվը 576 է, ընդհանուր առողջացածներինը՝ 18 000, փաստացի բուժվողներինը՝ 11 641 (մեկ օրում ավելացել է 67-ով):

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 9-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ