Գլխավոր էջ Գլխավոր Պատգամավորներն ապաքինվում են COVID 19 –ից․ մանրամասներ

Պատգամավորներն ապաքինվում են COVID 19 –ից․ մանրամասներ

1235
0

COVID 19-ից չեն կարողանում խուսափել նաև ԱԺ պատգամավորները։ MedMedia-ի թղթակիցը փորձեց պարզել, թե նրանցից մի քանի առողջական վիճակն ինչպես է։

Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը մեզ հայտնեց, որ կուսակցության ղեկավարի ինքնազգացողությունը լավ է․«Հուլիսի 6-ին հերթական բուժզննումն է եղել, արդյունքում  նախկին ախտորոշումը պահպանվել է։ Այժմ տանն է՝ ինքնամեկուսացած։ Առողջական վիճակում նկատվում է դրական դինամիկա»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը մեզ հայտնեց, որ COVID 19-ի երկրորդ թեստը բացասական է․«Ինքնազգացողությունս լավ է։ Ամբողջությամբ ապաքինվել եմ»։

«Իմ քայլական» մեկ այլ պատգամավոր՝ Ծովինար Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երկրորդ թեստը դեռ չի հանձնել․«14  օրը դեռ չի լրացել։ Հաջորդ շաբաթ թեստը կհանձնեմ, բայց ինքնազգացողությունս շատ լավ է»։

Նշենք, որ ավելի վաղ Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ առողջացել են իմքայլական երկու պատգամավոր, սակայն անուններ չէր հիշատակել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ