Գլխավոր էջ Գլխավոր Ղազախստանում սգո օր է հայտարարվում

Ղազախստանում սգո օր է հայտարարվում

683
0

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հուլիսի 13-ը երկրում կորոնավիրուսի զոհերի հիշատակի օր է հայտարարել, գրում է eadaily.com կայքը։

«Համաճարակն ականավոր մարդկանց կյանքեր է խլել։ Ցավակցությունս եմ հայտնում հարազատներին կորցրած անձանց։ Հուլիսի 13-ը հայտարարում են համազգային սգո օր»,-նշել է նա։

Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում կորոնավիրուսից մահացել է 264 մարդ, սակայն այս թիվն իրականում շատ ավելի մեծ է։ Բանն այն է, որ պաշտոնական վիճակագրության մեջ ներառվում են միայն կորոնավիրուսի ՊՇՌ դրական պատասխանով դեպքերը, սակայն միայն այն բանից հետո, երբ հատուկ հանձնաժողովը հաստատում է, որ հիվանդի մահվան պատճառը հենց կորոնավիրուսն է եղել։ Օրինակ՝ սրտի կաթվածից մահացած կորոնավիրուսով հիվանդը վիճակագրության մեջ չի ներառվում։

Նշվում է նաև, որ թոքաբորբ ունեցող շատ հիվանդների թեստը բացասական պատասխան է ցույց տալիս, տնային պայմաններում բուժվողներից շատերն էլ անգամ չեն թեստավորվում։

Համազգային սգո օրվա մասին լուրերը սոցկայքերում ղազախ օգտատերերի կողմից սուր քննարկումների առիթ են տվել, քանի որ օրերս մայրաքաղաքի օրվա կապակցությամբ (այդ օրը նաև ազգի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ծննդյան օրն է եղել) քաղաքում շքեղ հրավառություն էր կազմակերպվել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ