Գլխավոր էջ Գլխավոր «Նրանք ուզում են չիպեր դնել մեր մեջ» Քանյե Ուեսթ

«Նրանք ուզում են չիպեր դնել մեր մեջ» Քանյե Ուեսթ

907
0

Ամերիկաբնակ Քանյե Ուեսթը Forbes- ին տված հարցազրույցում անդրադարձել է Covid-19 պատվաստանյութերին։ Ռեպերը դեմ է պատվաստանյութրին, քանի որ կարող են պատվաստվել մեր երեխաներից շատերը, ովքեր հնարավոր է կաթվածահարվեն։ Այսպիսով, երբ նրանք ասում են, թե Covid-19 –ը կարող ենք բուժվել պատվաստանյութերի միջոցով, ապա պետք է չափազանց զգույշ լինեն։

«Նրանք ուզում են չիպեր դնել մեր մեջ, ուզում են այնպիսի միջոցներ ձեռնարկել, որ մահվան թվերը էլ ավելի շատանա»:

Ուեսթը նաև նշել է, որ պետք է դադարենք այնպիսի բաներ անելուց, որոնք կարող են Աստծուն զայրացնել։

« Հնարավոր է, որ փետրվար ամսվա ընթացքում ես վարակվել եմ Covid-19 –ով։ Այդ ընթացքում ունեցել եմ մարմնի սառեցում, անկողնում ցնցումների մեջ եմ եղել, բայց ամեն բան արել եմ, որպեսզի հաղթահարեմ հիվանդությունը»-

նշել է ռեպերը։ Քանյե Ուեսթը մտադիր է վերջ տալ ոստիկանության դաժանությանը, նրա խոսքով ոստիկանությունը նույնպես ժողովուրդ է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ