Գլխավոր էջ Գլխավոր Կանադան ԱՄՆ-ից լավ է պայքարել կորոնավիրուսի դեմ

Կանադան ԱՄՆ-ից լավ է պայքարել կորոնավիրուսի դեմ

619
0

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտարարել է, որ իրենք մի շարք դաշնակիցներից՝ այդ թվում և հարևան ԱՄՆ-ից, շատ ավելի լավ են պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ, հայտնում է  The Guardian պարերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Կանադայից մոտ տաս անգամ ավել բնակչություն ունեցող ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 3 միլիոնը, մահացել է ավելի քան 131 000 մարդ։ Երկրի իշխանությունները հայտնել են, որ ԱՄՆ տասնյակ նահանգներում վարակակիրների թիվը շարունակում է մեծ տեմպերով ավելանալ։

Մինչդեռ Կանադայում համավարակի սկզբից ընդհանուր գրանցվել է 106 167 դեպք, որից 8711-ը՝ մահվան ելքով: Նշվում է, որ երկրում համաճարակային իրավիճակը գնալով կայունանում է։

«Մենք կարողացել ենք մեր ցանկացած դաշնակցից, այդ թվում և մեր հարևանից շատ ավելի լավ վերահսկել վարակի տարածումը»,- նշել է Տրյուդոն։

Կանադան և ԱՄՆ-ն մարտից սկսած մասամբ արգելել են երկու պետությունների քաղաքացիների մուտքը և այժմ քննարկվում է հուլիսի 21-ին արգելքի ժամկետի լրանալուց հետո այն չեղարկելու կամ երկարաձգելու հարցը։

Հայտնի է, որ այս շաբաթ անցկացված սոցհարցման տվյալներով՝ կանադացիների 80 տոկոսը դեմ է սահմանների վերաբացմանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ