Գլխավոր էջ Նորություններ Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները կասկածվում են 68-ամյա քաղաքացու մահվան մեջ

Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները կասկածվում են 68-ամյա քաղաքացու մահվան մեջ

970
0
Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այս տարվա հոկտեմբերի 12-ին Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ՝ 68-ամյա Եգոր Բաբայանի մահվան փաստով, տեղեկանում ենք SHAMSHYAN.com-ից:

Ըստ աղբյուրի՝ այդ օրը՝ ժամը 00։55-ի սահմաններում, «շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր ընդունվել Ե. Բաբայանը, ով նույն օրը, ժամը 07։00-ի սահմաններում մահացել էր։ Նույն օրը դիահերձման ժամանակ հայտնաբերվել է աջ կողի կոտրվածք։

Աղբյուրի տեղեկություններով՝ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում տվյալներ են ստացվել, որ Ե. Բաբայանը, սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 4-ը «Վանաձոր» բժշկական կենտրոնում գտնվելով ստացիոնար բուժման մեջ, վերջինիս նկատմամբ բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնողները իրենց մասնագիտական պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, ինչի առթիվ հետաքննիչ Ասատրյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 130 հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաացրել է բուժվվող հիվանդի մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Աղբյուրի տեղեկություններով՝ քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ