Գլխավոր էջ Նորություններ Օրենքի աղաղակող ոտնահարում. ինչ հրաման է ստորագրել Արսեն Թորոսյանը. «Փաստ»

Օրենքի աղաղակող ոտնահարում. ինչ հրաման է ստորագրել Արսեն Թորոսյանը. «Փաստ»

1267
0

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ըստ «Փաստ» թերթի աղբյուրների, առողջապահության նախարարությունում օրենսդրության հերթական աղաղակող ոտնահարումն է տեղի ունեցել։

Օրենքն ամրագրում է, որ նախարարություններում ոլորտային համակարգումները վերապահված են բացառապես փոխնախարարներին, որոնք այն իրականացնում են համապատասխան վարչությունների միջոցով։

Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջերս նախարար Արսեն Թորոսյանը մի հրաման է ստորագրել, որով նախարարության վարչություններից մեկի համակարգումը հանվել է փոխնախարարներից և հանձնվել աշխատակազմի ղեկավարին:

Նախարարությունում խոսում են, որ, ամենայն հավանականությամբ, հաշվի է առնվել աշխատակազմի ղեկավար Արտյոմ Սմբատյանի և այդ վարչության պետի մտերիմ հարաբերությունները։ Ավելի վաղ գրել էինք, որ վարչություններից մեկի պետը նշանակվել ու գործում է նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արտյոմ Սմբատյանի «տանիքի» ներքո:

Նա, օգտագործելով աշխատակազմի ղեկավարի հետ իր հարաբերությունները, դարձել է նախարարության «հարց լուծողը»:

Այդ փաստը դուր չի գալիս հատկապես փոխնախարարներին, որոնք փաստացի կորցրել են ազդեցությունը նախարարության վարչությունների նկատմամբ:

«Այդ կինը նախարարությունում ուղղակի նյարդայնացնում է շատերին»,ասել էր մեր զրուցակիցը:

Փաստացի, ստացվում է, որ մեր աղբյուրի փոխանցած տեղեկությունը նոր «երանգներ է ստանում» և, ըստ մեր զրուցակիցներից մեկի, «այս անգամ ևս գործ ունենք աշխատակազմի ղեկավարի և վարչության պետի հերթական «ստվերային գործարքի» հետ, որը կատարվել է առողջապահության նախարարի համաձայնությամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ