Գլխավոր էջ Գլխավոր « ԿՈՇ» ՔԿՀ-ի վարակված անձը առողջացել է

« ԿՈՇ» ՔԿՀ-ի վարակված անձը առողջացել է

488
0

Medmedia.am-ի հարցմանն ի պատասխան Հայաստանի հանրապետության արդարադատության նախարարությունից հայտնել են, որ քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող անձանց մինչ օրս կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով իրականացվել է 144 թեստավորում․ այս մասին Medmedia.am-ին հայտնեցին ՔԿՀ-ից։ Մինչ օրս միայն մեկ դատապարտյալի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս, տվյալ անձը բուժումը ստացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, նրա նկատմամաբ ցուցաբերվել է համապատասխան բուժում, որից հետո թեստի պատասխանը բացասական է եղել։ Վերջինս ապաքինվել է և վերադարձել « ԿՈՇ» ՔԿՀ։

« Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր կատարվել է 268 թեստավորում, որից 52-ի մոտ հայտնաբերվել է COVID-19, առողջացել է 32 անձ, բուժում են ստանում 20 մարդ։ Վարակվածների առողջական վիճակը գնահատվում է բավարար, ծանր ընթացքով դեպքեր չեն գրանցվել։ 2020 թվականի հուլիսի 6-ի դրությամբ դատապարտյալների թվում մեկուսացված անձիք չկան» ։ Ըստ ՔԿԾ-ի պետ Արթուր Գոյունյանի քրեակատարողական հիմնարկները զինված են բժշակակն պարագաներով, անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանիչներով։

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հինարկի երկու մասնաշենքում տեղադրվել է 150 դատարկ մահճակալ՝ ռիսկային խմբում գտնվող անձանց մեկուսացնելու նպատակով։ Վերջինիս խոսքով ներկա պահին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը վերազինված է համապատասխան բժշկական սարքավորումներով և անհրաժեշտության դեպքում պատրաստ է բժշկական օգնություն ցուցաբերելլ կորոնավիրուսով վարակված կալանավորված անձանց և դատապարտյալներին։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ