Գլխավոր էջ Գլխավոր Քաղաքապետը հաստատեց՝ վարակվել է COVID 19-ով

Քաղաքապետը հաստատեց՝ վարակվել է COVID 19-ով

1225
0
Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը վարակվել է COVID 19-ով։ MedMedia-ի հետ զրույցում քաղաքապետը նշեց, որ վիրուսի առաջին ախտանշանները զգալով՝ անմիջապես ինքնամեկուսացել է։
«Ինքնազգացողությունս լավ է, արդեն երրորդ օրն է՝ բուժում եմ ստանում։ Առաջին նշանը համի և հոտի զգացողության կորուստն էր, այնուհետև՝ ջերմությունս բարձրացավ։ Դիմեցի բժիշկներին, թեստի կարիք չեղավ, քանի որ թոքաբորբն ու մյուս ախտանշանները վկայում էին, որ վարակվել եմ»,-նշեց նա։
Շահգալդյանը հայտնեց, որ ընդամենը մեկ օր է ջերմություն ունեցել, համի և հոտի զգացողությունն էլ մասամբ վերականգնվել է․«Այժմ ինքնամեկուսացած եմ, ընտանիքիս անդամներն առողջ են»։
Հարցին, թե ումից է վարակվել քաղաքապետը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ աշխատանքի բերումով բազմաթիվ մարդկանց հետ է շփվել։
Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ