Գլխավոր էջ Գլխավոր «Սուտ բաներ են, ինձ չի կպնի»․ Արարատ Միրզոյան

«Սուտ բաներ են, ինձ չի կպնի»․ Արարատ Միրզոյան

458
0

Դիմակներ կրելու համար տուգանքների բարձրացման հարցը դեռեւս քննարկվում է, վերջնական վստահեցում այս պահին չկար, այս պահին նախագիծը հանվել է շրջանառությունից, բայց շատ հնարավոր է, որ որոշ շտկումներ արվեն կամ չարվեն եւ նախագիծը նորից շրջանառվի: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիմակ կրելու համար տուգանքների բարձրացման նախագծին նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ես ուզում եմ այս հարցի ոչ թե տեխնիկական, այլ բովանդակային կողմին անդրադառնամ: Սա ոչ թե քմահաճույք է, ոչ թե տուգանելու ցանկություն է, ոչ թե բյուջեի եկամուտները ավելացնելու մտադրությամբ է պայմանավորված, այլ զուտ որպեսզի այն քաղաքացիները, որոնք գիտակցության այն բարձր աստիճանը չունեն հասկանալու, որ դիմակով փրկում են իրենց, իրենց սիրելի մարդկանց կյանքը, ահա այդ մարդիկ գոնե պատժամիջոցների մեծությունից դրդված այդ դիմակը, այնուամենայնիվ, կրեն»,-ասաց նա:

Մեր հարցին, թե արդյոք 10 հազար դրամը քի՞չ էր, որ իշխող ուժը մտադիր էր այն դարձնել 20 հազար բաց եւ 50 հազար փակ տարածքներում, Միրզոյանը պատասխանեց. «Շատ ու քիչը պետք է դիտարկել հետեւյալ տեսանկյունից՝ բավարա՞ր է արդյոք քաղաքացիների կողմից դիմակներ կրելու աստիճանը: Ես համոզված եմ, որ չեք ասի՝ այո: Հետեւաբար, պետք է ինչ-որ քայլ անել այդ ուղղությամբ: Դուք նայում եք դրամական  միջոցի տեսանկյունից, որպես բյուջեի եկամուտ: Այդպես որ լինի, 10 հազարն էլ է շատ, հազարն էլ է շատ,100 դրամն էլ կարող է շատ լինել, կարող է ընդհանրապես պետք չի տուգանք: Բայց եթե նայենք վարակի կանխարգելման տեսանկյունից գուցե 500 հազար դրամ է պետք, որպեսզի եթե մեկը մտածում է… հատկապես ավելի տարեցների շրջանում էսպիսի բան կա չէ, որ սուտ բաներ են, ինձ չի կպնի, ահա այսպիսի մարդկանց այսպիսի բանով սահմանափակենք»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ