Գլխավոր էջ Գլխավոր Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը վարակման թվով առաջատար են

Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը վարակման թվով առաջատար են

438
0

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 6562 դեպք։ Այս մասին հուլիսի 8-ին հայտնել է վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Ամենից շատ դեպքեր գրանցվել են Մոսկվայում (621) և Սանկտ Պետերբուրգում (295): Միևնույն ժամանակ, նոր հիվանդների 27,6%-ը չեն ունեցել հիվանդության կլինիկական դրսևորումներ:

Անցած օրվա ընթացքում ապաքինվել է 8 631 մարդ ։

Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է վարակման 700 792 դեպք։ 472 511 հիվանդ ապաքինվել է, իսկ 10 667 մարդ՝ մահացել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ