Գլխավոր էջ Գլխավոր Ֆրանսիայում մահացածների թիվը մոտենում է 30 000

Ֆրանսիայում մահացածների թիվը մոտենում է 30 000

324
0

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 30 000-ին, հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ 7600 վարակակիր, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է երկրի առողջապահության նախարարությունը:

«Համաճարակի սկզբից Ֆրանսիայում մինչ այս պահը 29 933 մարդ է մահացել, որոնցից 19 457-ը՝ հիվանդանոցներում, 10 476-ը՝ հասարակական և բժշկա-սոցիալական հաստատություններում»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի ախտորոշմամբ 127 մարդ է հոսպիտալացվել, որից 21-ը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունքներ, որտեղ բուժում ստացողների թիվն այս պահին 538 է: Վերջին օրերին վերակենդանացման բաժանմունքներում բուժվող պացիենտների թիվը նվազել է:

Համաճարակի սկզբից կորոնավիրուսի ախտորոշմամբ ավելի քան 105 000 մարդ է հոսպիտալացվել, որից 18 400-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում: Առողջացել է 77 600 վարակակիր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ