Գլխավոր էջ Գլխավոր COVID-19. Թարմ տվյալներ աշխարհից

COVID-19. Թարմ տվյալներ աշխարհից

468
0

Աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 11,955,112 մարդ։ Ապաքինվել է 6,902,360 պացիենտ, մահացել ՝ 546,721-ը։ Այս մասին են վկայում Worldometer-ի տվյալները։

Ներկայում աշխարհում կա 4,5 մլն ակտիվ դեպք, որից 1 տոկոսի մոտ հիվանդությունը ծանր ընթացք ունի։

Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այնտեղ մինչ օրս վարակվել է 3,097,084 մարդ, մահացել՝ 133,972-ը։

Վարակակիրների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է (1,674,655), երրորդում՝ Հնդկաստանը (743,481)։ Հնգյակը եզրափակում են Ռուսաստանն (694,230) ու Պերուն (309,278)։

Մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (66,868), Միացյալ Թագավորությունը (44,391), Իտալիան (34,899), Մեքսիկան (32,014)։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ