Գլխավոր էջ Գլխավոր Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 205․000-ը

Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 205․000-ը

431
0

Թուրքիայում հուլիսի 5-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 19 մարդ։ Այդ մասին «Twitter»-ի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 1 օրում կատարված 46․414 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.148 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 19, իսկ ապաքինման 1.188 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 180․680 մարդ, իսկ 1.127 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 205․758, մահացել է 5․225 հիվանդ։ Թեստավորումների թիվը հասել է 3 մլն 630.480-ի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ