Գլխավոր էջ Գլխավոր Վրաստանը ընդհանուր հանձնարարականներ է մշակել ծովափում հանգստանալու համար

Վրաստանը ընդհանուր հանձնարարականներ է մշակել ծովափում հանգստանալու համար

620
0

Վրաստանի առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով առաջացած վարակի կապակցությամբ ընդհանուր հանձնարարականներ է մշակել ծովափում հանգստանալու համար։ Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Հանձնարարականների համաձայն, ծովափում պետք է երևացող վայրում տեղադրվի տեղեկություն «կովիդ 19»-ի տարածումը կանխելու միջոցառումների մասին: Խորհուրդ է տրվում ափամերձ հատվածում կարգավորել հետիոտների համար հատուկ ուղիներ:

Բացի այդ, հնարավորության դեպքում լողափը բաժանել գոտիների: Անհրաժեշտ է պարբերաբար մաքրել ափամերձ տարածքը տարբեր թափոններից, որոնք կտեղադրվեն փակ աղբամանում և կտեղափոխվեն աղբանոց: Կարևոր է, որ մաքրություն իրականացնող անձը պետք է լինի ձեռնոցով, դեմքի վահանով կամ դիմակով:

Հատուկ պահանջներ են մշակվել նաև բաց տարածքում տեղադրված ցնցուղների և զուգարանների համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ