Գլխավոր էջ Գլխավոր Ղազախստանում դեղերի և ջերմաչափերի դեֆիցիտ է առաջացել

Ղազախստանում դեղերի և ջերմաչափերի դեֆիցիտ է առաջացել

640
0

Կորոնավիրուսով պայմանավորված՝ դեղամիջոցների պահանջարկի կտրուկ աճը Ղազախստանում դեղերի դեֆիցիտի է հանգեցրել, հայտարարել է փոխվարչապետ Երալի Տուգժանովը: Նա նշել է, որ մարդիկ զանգվածաբար դեղեր են գնում դեղատներում:

Օրվա ընթացքում հիմա երկու անգամ ավելի շատ դեղ են գնում, քան նախկինում ՝ մեկ ամսվա ընթացքում: Նույնը տեղի է ունենում նաև ջերմաչափերի դեպքում. նախկինում տարեկան մոտ 100 հազար ջերմաչափ էր վաճառվում, հիմա նույն քանակությունը վաճառվել է մեկ շաբաթվա ընթացքում:

Բացի մեծ պահանջարկից, դեֆիցիտի հարցում մեծ դեր ունեն նաև վերավաճառողների գործողությունները։

Այժմ իրավապահ մարմինները ստուգում են դեղերի գների բարձրացումները: Բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

«Երրորդ, տեղական արտադրությունը ծածկում է դեղերի 13% -ը, դեղերի 87%-ը ներմուծվում է: Դա, իհարկե, նույնպես ազդում է դեֆիցիտի վրա », – հավելել է Տուգժանովը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ