Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսից մահացածների թիվը Աֆրիկայում գերազանցել է 11 000-ը

Կորոնավիրուսից մահացածների թիվը Աֆրիկայում գերազանցել է 11 000-ը

314
0

Աֆրիկյան երկրներում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 205-ով՝ համաճարակի բռնկման սկզբից ի վեր մահացության ցուցանիշը հասցնելով 11 052-ի:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչի հայտարարությանը: ԱՀԿ-ի տվյալներով՝ Աֆրիկայում մինչ օրս կորոնավիրուսով վարակման 461 203 դեպք է հայտնաբերվել:

Վարակման ամենից շատ դեպքեր են արձանագրվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում (187 977), Եգիպտոսում (74 035), Գանայում (20 085) և Նիգերիայում (28 167):

Մահացության ցուցանիշով առաջատարը Եգիպտոսն է (3280), որին հաջորդում են Հարավաֆրիկյան Հանրապետությունը (3026) և Ալժիրը (946):

Հիշեցնենք, որ ԱՀԿ-ն կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Ողջ աշխարհում վիրուսով վարակվել է ավելի քան 11 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 530 հազարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ