Գլխավոր էջ Գլխավոր Անվերջանալի «պայքար» կամ երբ ռինգում են զոքանչն ու փեսան

Անվերջանալի «պայքար» կամ երբ ռինգում են զոքանչն ու փեսան

1440
0

Անհաշվելի անեկդոտներ, զվարճալի պատմություններ  ու վեճեր կարելի հիշել զոքանչների ու փեսաների մասին: Նույնիսկ կես լուրջ կես կատակ ասում են, որ Ադամն առաջին հաջողակն է, քանզի չի ունեցել զոքանչ:  Իրականում սիրով համերաշխ զոքանչ ու փեսաներ երիտասարդ սերնդում հաճախ կարելի է հանդիպել: Թե ինչո՞ւ են զոքանչներն  այդքան «վառված» փեսաներից և թե ինչո՞ւ է  զոքանչների  «Քարն այդքան ծանր» MedMedia.am-ը քննարկել է հոգեբան Արմինե Փաշայանի հետ, ով նշեց, որ կան այս փոխհարաբերությունների մի քանի սխեմաներ:

 «Առաջին տարբերակում, որտեղ զոքանչը հոգեբանորեն հասուն է, ապրում է իր կյանքով, սիրում է իր աղջկան և ընդունում է, որ իր աղջիկը որպես ամուսին կարող է ընտրել ցանկացած  տղամարդու՝ անկախ իր կամքից և հավանությունից, փեսան ընդունվում է  որպես ընտանիքի անդամ»։  Այս դեպքում, ըստ Արմինե Փաշայանի զոքանչ-փեսա հարաբեությունները կլինեն անկեղծ ու ընկերական։

Քննարկելով երկու տարբերակ, որտեղ զոքանչը  հոգեբանորեն հասուն չէ, գտնվում է աղջիկ-երեխայի դերում, հոգեբանը մանրամասնեց. «Զոքանչ, ով ուզում է որքան հնարավոր է շահավետ կերպով ամուսնացնել իր աղջկան և ընտրում է նրա համար այնպիսի փեսացուներ, ովքեր կկարողանան ապահովել ոչ միայն իրենց աղջկան, այլև իրենց»։  Այս դեպքում, փորձագետի համոզմամաբ,  նա կփորձի լինել զգույշ, ամեն կերպ դուր գալ փեսային, աղջկան կսովորեցնի  ենթարկվել նրան և կջանա ընկերական հարաբերություններ ձևավորել իրենց միջև, իսկ կոնֆլիկտները , որպես կանոն, կփորձի լուծել՝ ի օգուտ փեսայի ։

«Ոչ հասուն  զոքանչի մյուս տարբերակն այն է, երբ զոքանչը այնպիսի հարաբերություններ է կառուցել աղջկա հետ, որտեղ աղջիկն է պատասխանատվություն կրում, հոգ տանում մոր, նրա տրամադրության մասին»,-մանրամասնեց զրուցակիցս։ Վերջինիս խոսքով, նման պարագայում մայրը չգիտակցված կերպով ընդդիմանում է աղջկա ամուսնանալու ցանկությանը և անում է ամեն ինչ, որ աղջիկը մնա իր հետ։ «Եթե նույնիսկ այս սխեմայում աղջկան հաջողվում է ամուսնանալ, ապա զոքանչը փեսային ընկալում  է՝ որպես մրցակից, ով տարել է իրենից իր աղջկան»,-ասաց հոգեբանն ու հավելեց, որ այս դեպքում հարաբերությունները կլինեն շատ լարված։

Այս սխեմաները, Արմինե Փաշայանի փաստմամաբ,  կարող են հանդիպել ինչպես առանձին, այնպես էլ միասին։

«Վերը նշված  հարաբերություննում որոշիչ դեր է խաղում զոքանչը, քանի որ փեսային  զոքանչից, որպես կանոն, ոչինչ պետք չէ, և իր պատկերացումներում զոքանչը ոչ մի կապ չունի իր երջանկության հետ»,-ընդգծեց մասնագետը։

Ի դեպ, ըստ հոգեբանի շատ արդիական է, երբ ամուսինները վեճերի ժամանակ հաճախ են վիրավորում զոքանչներին, քանի որ իրենց կոնֆլիկտի արմատները հաճախ տեսնում են զոքանչների մեջ, որոնցից աղջիկը վերցրել է որոշակի փորձ։

Ասում են նաև հայ տղամարդիկ դեմ են բազմակնությանը միայն մի պատճառով, որ չեն կարողանալու այդքան զոքանչների «բեռի» տակից դուրս գալ:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ